Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ՆԳՆ կազմում ստեղծվում է կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչություն


Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության կազմում ստեղծվում է կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչություն, այս մասին հայտնում են ադրբեջանական աղբյուրները։ Համապատասխան որոշումը հաստատել է նախագահ Իլհամ Ալիևը։

Նորաստեղծ գերատեսչության գործառույթների մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Անցած օրերին հյուրընկալելով Իսրայելի նախագահին՝ Ալիևը հայտարարել է, որ կիբերանվտանգության ոլորտում Բաքուն և Թել-Ավիվը սկսել են ակտիվորեն համագործակցել։

«Իսրայելական ընկերությունների փորձն այս ասպարեզում միանշանակորեն օգտակար կլինի նաև մեզ համար։ Երիտասարդ սերնդի կրթությունը այն հիմնարար գործոնը կդառնա, որը հնարավորություն կտա զերծ պահել մեր երկիրը տարատեսակ սպառնալիքներից», - հայտարարում էր Ադրբեջանի առաջնորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG