Մատչելիության հղումներ

Հայազգի թենիսիստ Խաչանովը հասել է Ֆրանսիայի բաց առաջնության չորրորդ շրջան


Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ շրջանում հաղթել է ավստրալացի Տանասի Կոկինակիսին։ Չորրորդ շրջանում Խաչանովի մրցակիցը կլինի ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովի և իտալացի Լորենցո Սոնեգոյի միջև մրցաշարի հաղթողը։

27-ամյա Խաչանովը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 11-րդ տեղը։ Նա չորս հաղթանակ ունի այդ կազմակերպության հովանու ներքո անցկացվող մրցաշարերում։ Մեծ սաղավարտի մրցաշարերում նա երկու անգամ հասել է կիսաեզրափակիչ՝ 2022 թվականին՝ ԱՄՆ բաց առաջնությունում, 2023 թվականին էլ՝ Ավստրալիայի բաց առաջնությունում։

Ավստրալիայի բաց առաջնությունում տարած հաղթանակներից հետո, Խաչանովը տեսախցիկի օբյեկտիվի վրա Արցախին աջակցող գրառումներ էր արել՝ «Արցախ ուժեղ մնա», «Շարունակեք հավատալ մինչև վերջ, ուժեղ եղիր, Արցախ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG