Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովի պատգամավորների հետ հանդիպմանը ներկայացրել է Արցախի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական վերջին զարգացումները, անդրադարձել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին, խոսել ստեղծված իրավիճակում գործադիր իշխանության քայլերի մասին:
Արցախի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ Հարությունյանը պատասխանել է ներքին ու արտաքին հիմնախնդիրների վերաբերյալ պատգամավորների շուրջ երկու տասնյակ հարցերին: