Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները Կոսովոյին և Սերբիային կոչ է անում թուլացնել լարվածությունը


ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը, արխիվ
ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը, արխիվ

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը Կոսովոյի հյուսիսում ստեղծված վտանգավոր իրավիճակի կապակցությամբ լարվածությունը թուլացնելու ուղերձով դիմել է հակամարտող կողմերին:

«Մենք կոչ ենք անում Կոսովոյի և Սերբիայի կառավարություններին անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար և նոր քայլեր անել Եվրամիության միջնորդությամբ բարելավում ապահովելու ուղղությամբ: Մենք աջակցում ենք Կոսովոյի և Սերբիայի եվրաատլանտյան ինտեգրման գործընթացը, սակայն ներկայիս իրավիճակը խոչընդոտ է այդ ճանապարհին»,- ասել է Բլինքենը:

Կոսովոյի հյուսիսում մի քանի ավաններում մեծամասնություն կազմող սերբերը պահանջում են դուրս հանել տեղական իշխանության գրասենյակներ ընտրված ալբանացիներին:

Սերբերն այդ ավաններում հրաժարվել են ապրիլին մասնակցել ՏԻՄ ընտրություններին, ինչի հետևանքով փոքրամասնություն կազմող ալբանացիների թեկնածուներն են ընտրվել:

Մինչդեռ, Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին այսօր հայտարարել է, որ օրինական կարգով ընտրված պաշտոնյաները պետք է շարունակեն աշխատանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG