Մատչելիության հղումներ

Ստոլտենբերգ. «Ռուսաստանին վերապահված չէ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում վետոյի իրավունք»


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, արխիվ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, արխիվ

Ռուսաստանը չի կարող Ուկրաինային արգելել միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին: Այդ մասին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«ՆԱՏՕ-ի բոլոր երկրները համաձայն են, որ միայն ՆԱՏՕ-ն և Ուկրաինան պետք է որոշեն, թե երբ Ուկրաինան կմիանա դաշինքին: Մոսկվան չունի այդ հարցում վետոյի հնարավորություն»,- ասել է Ստոլտենբերգը:

Հարցը կքննարկվի այս տարվա հուլիսին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում:

2008 թվականին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հավանություն է տվել դաշինքին Վրաստանի և Ուկրաինայի անդամակցության գաղափարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG