Ադրբեջանի պաշտպանունակության և ազգային անվտանգության ամրապնդման համար պետական բյուջեից հատկացվել է 1 միլիարդ 150 միլիոն մանաթ, ինչը հավասար է մոտ 680 միլիոն ԱՄՆ դոլարի: Այդ մասին հայտնել է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
Նրա խոսքով՝ գումարը թույլ կտա իրագործել հատուկ պաշտպանական նշանակության ծրագրեր և միջոցառումներ:
«Բանակը կստանա իրականացվող բարեփոխումների շրջանակներում արդիական սպառազեն և ռազմական տեխնիկա ձեռք բերելու հնարավորություն»,- հայտարարել է Հասանովը: