Մատչելիության հղումներ

Գյումրիի ավագանու անդամ Երվանդ Խանամիրյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը


Դատարանը Գյումրիի ավագանու իշխանական անդամ Երվանդ Խանամիրյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառել տնային կալանքը՝ 2 միլիոն դրամ գրավի դիմաց, «Ազատությանը» հայտնեց նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանը։

Խանամիրյանը երեկ ձերբակալվել է 50-ամյա տղամարդուն ծեծելու, խոշտանգելու ու հրազենային վիրավորում հասցնելու գործի շրջանակներում։

Ավելի վաղ այս գործով ձերբակալվել էր իշխող «Քաղպայմանագրի» համակիր, 35-ամյա գործարար Մարտին Թորոյանը։ Նա մեղադրվում է սպանության փորձի, մարդուն ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ապօրինի հրազեն ձեռք բերելու համար։ Չնայած այս ծանր հոդվածներին, Թորոյանը ևս տնային կալանքի տակ է՝ 10 միլիոն գրավի դիմաց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG