Մատչելիության հղումներ

Փաշինյանի պրիմիտիվությունն ու անգրագիտությունը վտանգի տակ է դնում Հայաստանը. Զուրաբյան


«Ես չեմ կարծում, որ Փաշինյանի հայտարարություններն ընդհանրապես որևէ բան նշանակում են», - արձագանքելով այսօր խորհրդարանում վարչապետի արած հայտարարությանը, ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Դա պրիմիտիվ մարդու բացատրություն է, որը կարիք ունի, երբ մի բարդ բանի հետ առնչվում է, թարգմանել իր համար ավելի հասկանալի կենցաղային տերմիններով: Փաշինյանը, փաստորեն, այդպես էլ չաճեց ժեկի մակարդակից», - ասաց Զուրաբյանը:

Այսօր խորհրդարանի ամբիոնից Հայաստանի վարչապետը հայտարարեց՝ «մենք բոլորս ապրում ենք մի վայրում, որի կադաստրի վկայականը չունենք», պնդելով, որ եթե հաջողվի Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը, ապա, գուցե, իր բնորոշմամբ, այդ վկայականը ստանանք։

«Ազատության» հարցին՝ իր ասածից չի՞ հասկացվում, որ մենք պետություն չունենք, չենք էլ ունեցել, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահը պատասխանեց. - «Ես չեմ կարծում, որ Փաշինյանի հայտարարությունները ընդհանրապես որևէ բան նշանակում են, որովհետև ինքն էլ չի հասկանում, թե ինչ է խոսում, և Հայաստան պետության գոյությունը բացարձակապես կախված չի Նիկոլ Փաշինյանի անգրագետ բնորոշումներից»:

Իսկ վտանգի տակ չի՞ դրվում Հայաստանի անվտանգությունն այս հայտարարությամբ, Զուրաբյանն ասաց. - «Այո, նրա պրիմիտիվությունը և անգրագիտությունը վտանգի տակ է դնում Հայաստանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG