ՄԱԿ-ը Սուդանի հակամարտության կողմերին կոչ է անում «անհապաղ դադարեցնել անիմաստ արյունալի բախումները», սակայն զինված առճակատումը շարունակվում է: Մայրաքաղաք Խարթումում անցած գիշեր փոխհրաձգություն էր:
Հակամարտության մեջ ներքաշված են երկրի բանակը և արագ արձագանքման ջոկատները: Զինված առճակատման զոհերի թիվը հասել է 1800-ի:
Կողմերն անցած շաբաթներին մի քանի անգամ հրադադար են կնքել, սակայն պայմանավորվածությունները խախտվել են:
Վերջին անգամ հրադադարի համաձայնությունը ձեռք է բերվել Սաուդյան Արաբիայի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ: