Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի համոզմամբ՝ Ուկրաինային չի հաջողվի ռազմական ճանապարհով առավելության հասնել Ռուսաստանի նկատմամբ։
АP գործակալության փոխանցմամբ՝ Օրբանն այս մասին հայտարարել է Քաթարում ընթացող միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում։ «Ակնհայտ է, որ այս խնդիրը ռազմական լուծում չունի։ Հարկավոր է առերեսվել իրականությանը՝ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում զորք ուղարկել [Ուկրաինա], և խեղճ ուկրաինացիները ռազմի դաշտում հաղթելու հնարավորություն չունեն», -ասել է Օրբանը՝ պնդելով, որ ռազմական գործողությունները հնարավոր կլինի դադարեցնել այն ժամանակ, երբ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները կարողանան ընդհանուր հայտարարի գալ։
«Այս պատերազմը կանգ չի առնի, քանի դեռ ռուսները համաձայնության չեն եկել Միացյալ Նահանգների հետ», - համոզված է Հունգարիայի վարչապետը։