Մատչելիության հղումներ

Էրդողանը պահանջում է գտնել Նյու Յորքի «Թուրքական տան» վրա հարձակման մեղավորներին


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանն ամերիկյան իշխանություններից պահանջել է բացահայտել Նյու Յորքում գործող «Թուրքական տան» վրա կատարված հարձակումը։

ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչության և Նյու Յորքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության նստավայր հանդիսացող շինությունը հարձակման էր ենթարկվել նախօրեին, կոտրվել էին շենքի մուտքի ապակիները։

«Դուք պետք է այդ ահաբեկիչներին արագորեն գտնեք և դիմեք համապատասխան միջոցների», - դիմելով ամերիկացիներին հայտարարել է Էրդողանը՝ հավելելով. - «Եթե նմանատիպ միջադեպ տեղի ունենար Թուրքիայի տարածքում [ամերիկյան շինության հետ], այդ դեպքում ինչպե՞ս էիք արձագանքելու»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG