Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսի և Պատրիկ Պրայորի գլխավորած պատվիրակությանը։
Ըստ ՊՆ-ի՝ քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, որը ևս մասնակցել է հանդիպմանը, Թվիթերում գրել է, որ գենեևալ Ֆիլիփսի այցի ընթացքում քննարկել են հայ-ամերիկյան անվտանգության հարաբերություններն ամրապնդելու հանձնառությունը։