Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի զինծառայողը կրակել է ՀՀ ԶՈՒ զինծառայողի ուղղությամբ, նա վնասվածք չի ստացել. ՊՆ


Մայիսի 19-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը թիրախային մենահատ կրակոց է արձակել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի պաշտպանություն հախարարությունը՝ հավելելով, որ նա որևէ վնասվածք չի ստացել, քանի որ կրակոցի պահին եղել է զրահաբաճկոնով:

Ժամը 19:00-ի դրությամբ, ըստ հաղորդագրության, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG