ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովն այսօր ասել է, թե կառույցում հուսով են, որ Հայաստանը և Ադրբեջանը հնարավորինս արագ խաղաղություն կկնքեն: Այդ մասին նա ասել է ԲԵԼՏԱ բելառուսական լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում:
Նրա խոսքով, Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի շուրջ պարբերաբար տեղի են ունենում բանակցություններ: Վերջերս էլ Եվրոպայում է կայացել դրանց հերթական փուլը:
«Բավարարությամբ պետք է նշեմ, որ Ադրբեջանը և Հայաստանը գործնականում փոխադարձաբար ճանաչում են Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրով ամրագրված սահմանները: Հուսով ենք, որ բանակցությունները կհանգեցնեն խաղաղ պայմանագրի ստորագրման, ինչից հետո կողմերը սահմանազատման կանցնեն», - ասել է Տասմագամբետովը: