Մատչելիության հղումներ

Հայաստանը և ևս 5 երկրներ Իսլանդիայում չեն ստորագրել Ուկրաինայի վնասների գրանցամատյան ստեղծելու հռչակագիրը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Ռեյկյավիկ, 17 մայիսի, 2023թ.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Ռեյկյավիկ, 17 մայիսի, 2023թ.

Իսլանդիայում գումարված Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովում վեց երկրներ՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բոսնիա-Հերցեգովինան, Հունգարիան, Սերբիան և Թուրքիան, հրաժարվել են ստորագրել Ռուսաստանի կողմից ռազմական հարձակման ենթարկված Ուկրաինայի վնասների գրանցամատյան ստեղծելու հռչակագիրը:

Այդ մասին մայիսի 17-ին հայտնել է Ուկրաինայի արդարադատության փոխնախարար Իրինա Մուդրայան:

Փաստաթուղթը ստորագրած տասնյակ պետությունների թվում են Վրաստանը, Լատվիան, Լիտվան, Մոլդովան և Էստոնիան:

Եվս երեք երկրներ՝ Անդորրան, Բուլղարիան և Շվեյցարիան, պատրաստ են միանալ հռչակագրին, բաց պետք է կարգավորեն դրա հետ կապված ներքին իրավական ընթացակարգերը:

Գրանցամատյանը (ռեեստրը) տեղակայվելու է Հաագայում: Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Հոկստրան հայտնել է, որ գրանցամատյանի աշխատանքը սերտորեն համակարգվելու է Ուկրաինայի հետ:

«Ռեեստրը կընդունի, կմշակի և կպահի {Ուկրաինայի կրած} վնասների մասին դիմումները», - ասել է Հոկստրան։

Նրա խոսքով, այդ մեխանիզմին միացել է 43 պետություն: Ենթադրվում է, որ այն ամբողջ ծավալով կսկսի աշխատել 2024 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG