Մատչելիության հղումներ

Փաշինյանը հաստատում է՝ ճանաչում է Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ-ը


Հայաստանի վարչապետը քայլ առաջ է որակել Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի հետ երեք օր առաջ ունեցած եռակողմ բանակցությունները։

«Մենք մեկ քայլ ևս առաջ գնացինք՝ ընդգծելով, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.8 հազար քառակուսի կիլոմետր տարածքը», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, որտեղ մասնակցում է Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովին։

Միաժամանակ, վարչապետն ընդգծել է, որ Լաչինի միջանցքի ապօրինի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայերը արդեն 5 ամիս շրջափակման մեջ են և ապրում են հումանիտար ճգնաժամի պայմաններում: Ըստ այդմ, նա անհրաժեշտություն է որակել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելը:

«Իսկ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման համար Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների մեկնարկը միջազգային հովանու ներքո, կենսական: Այս հարցերի հասցեագրմանը աջակցելով, ԵԽ-ն կաջակցի ժողովրդավարության ու կայունության հաստատմանը Հարավային Կովկասում», - ասել է նա։

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը գնացել է ժողովրդավարական ճանապարհով, միջազգայնորեն ազատ և ժողովրդավարական ճանաչված ընտրություններ է անցկացել, ձևավորել խաղաղության օրակարգ. - «Բայց այդ խաղաղության օրակարգը նույնպես ենթարկվեց հարձակումների. 2021թ. նոյեմբերին և 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը կրկին ներխուժումներ իրականացրեց ՀՀ տարածք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG