Մատչելիության հղումներ

BBC. «Պահպանողական կուսակցության խոշոր նվիրատուներից մեկը ներքաշված է «Ադրբեջանական լվացքատան» գործում»


19 ամիս տևած դատական քաշքշուկից հետո Լոնդոնի դատարանը BBC ընկերությանը թույլատրել է հրապարակել բրիտանացի այն մեծահարուստի անունը, որի ընկերությունները ներքաշված են դեռ 2017 թվականին բացահայտված «Ադրբեջանական լվացքատան» գործին։

Բրիտանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ դա իրանական ծագում ունեցող բրիտանացի միլիոնատեր Ջավադ Մարանդին է։

Մեծ Բրիտանիայի Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գործակալությանը հաջողվել է պարզել, որ Մարանդիի՝ արտերկրում գրանցված մի շարք ընկերությունները առանցքային դեր են խաղացել Ադրբեջանից ավելի քան 3 միլիարդ դոլարի դուրսբերման ստվերայի սխեմաներում։

«Ըստ էության այդ գումարները հափշտակվել են Ադրբեջանի տնտեսությունից և ժողովրդից ու ծառայեցվել են մի խումբ մարդկանց անձնական նպատակներին։ Հափշտակված գումարների մի մասը ծախսվել է եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու համար», - հաղորդում է BBC-ին։

Լրագրողների փոխանցմամբ՝ Մարանդին իշխող Պահպանողական կուսակցության խոշոր նվիրատուներից մեկն է։ 2014-ից մինչև 2020 թվականները գործարարը շուրջ մեկ միլիոն դոլար է նվիրաբերել պահպանողականների ընտրարշավներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG