Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ. «Գործող նախագահը վայելել է չարդարացված առավելություն, այդ թվում՝ կողմնակալ լուսաբանման եղանակով»


Էրդողանի աջակիցները:
Էրդողանի աջակիցները:

Եվրոպացի դիտորդների փոխանցմամբ, Թուրքիայում երեկվա ընտրությունների ընթացքում տեղ են գտել մի շարք ընթացակարգային սխալներ:

Այդ մասին ասել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենը:

«Քվեարկության գործընթացն ընդհանուր հաշվով լավ էր կազմակերպված և դրական է գնահատվում: Քվեների հաշվարկի ժամանակ արձանագրվել են ընթացակարգային սխալներ»,- չմանրամասնելով ասել է Պետերսենը:

ԵԱՀԿ հատուկ համակարգող Մայքլ Լինքի փոխանցմամբ, քարոզարշավը եղել է մրցակցային և թեկնածուների համար հիմնականում անվճար, սակայն գործող նախագահը վայելել է չարդարացված առավելություն, այդ թվում՝ լրատվամիջոցների կողմնակալ լուսաբանման եղանակով:

Արձանագրվել են նաև քաղաքացիների ազատ հավաքների և ժողովների սահմանափակումներ, կոշտ հռետորաբանության, վարչական լծակների կիրառման և ընդդիմադիր կուսակցություններից մեկի վրա ճնշում բանեցնելու և ընդդիմադիր մրցակիցներին ահաբեկելու դեպքեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG