Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե հայերն, իբր, Ադրբեջանում «մշակութային ցեղասպանություն» են իրագործել 30 տարիների ընթացքում:
Այդ մասին նա ասել է Արաբական պետությունների լիգայի օրենսդիր կառույցի՝ Արաբական խորհրդարանի նախագահ Ադել իբն Աբդել Ռահման ալ-Ասումիի հետ Բաքվում տեղի ունեցած հանդիպման ընթացքում:
Նա ասել է, թե հայերի կողմից գրավված տարածքներում ոչնչացվել է մահմեդական նյութական և մշակութային ժառանգությունը, մասնավորապես, ավերվել են 67 մզկիթներից 65-ը:
Ալիևն Արաբական խորհրդարանի խոսնակին ասել է, որ Ադրբեջանը հիմա շինարարական և վերականգնողական աշխատանքներ է կատարում այդ տարածքներում: