Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ գեներալ-մայոր Հուսեյն Մահմուդովն այսօր բրիֆինգ է տվել Ադրբեջանում հավատարմագրված ռազմական կցորդներին և հայտարարել, որ մայիսի 11-12-ը սահմանային փոխհրաձգության ընթացքում հայկական կողմը հաուբիցներ և զենիթահրթիռային համակարգեր է կիրառել։ Նրանց ցուցադրվել են տեսանյութեր, ինչպես նաև անօդաչու թռչող սարքի մնացորդներ։
Սոթքի հատվածում տեղի ունեցած հրետակոծության հետևանքով ադրբեջանական կողմը հաղորդել է 2, իսկ հայկական կողմը՝ 1 զոհի մասին։