Մատչելիության հղումներ

Պակիստանի գերագույն դատարանն ապօրինի է ճանաչել նախկին վարչապետ Իմրան Խանի ձերբակալությունը


Անկարգություններ Իմրան Խանի ձերբակալությունից հետո, Իսլամաբադ, 10 մայիսի, 2023թ.
Անկարգություններ Իմրան Խանի ձերբակալությունից հետո, Իսլամաբադ, 10 մայիսի, 2023թ.

Պակիստանի գերագույն դատարանն այսօր կայացրել է վճիռ, որով ապօրինի է ճանաչել նախկին վարչապետ Իմրան Խանի ձերբակալությունը և պահանջել է նրան անհապաղ ազատել:

«Մենք կարծում ենք, որ Իմրան Խանի ձերբակալությունն ապօրինի է»,- ասել է գերագույն դատարանի նախագահ Ումար Աթա Բանդիալան, ով ևս երկու դատավորների հետ քննարկել է նախկին վարչապետի ձերբակալության օրինականության հարցը:

Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել կոռուպցիայի և փողերի լվացման հարցերով ազգային գործակալության աշխատակիցների կողմից նախկին վարչապետի ձերբակալությանը հավանություն տալու Իսլամաբադի բարձր դատարանի որոշումը:

Այժմ Իսլամաբադի բարձր դատարանը պարտավոր է ևս մեկ անգամ քննել Խանին գրավի դիմաց ազատելու հարցը:

Իմրան Խանին ձերբակալել են մայիսի 9-ին՝ մայիսի 1-ին արձակված հրամանագրով: Նրան մեղադրում են «Ալ-Քադիր Թրասթ» հիմնադրամի միջոցով Բրիտանիայից ստացված մոտ 175 և կես միլիոն դոլարն օրինականացնելու համար:

Իմրան Խանի բազմաթիվ աջակիցներ զայրույթով են ընդունել նրա ձերբակալության լուրը: Երկրում տեղի են ունեցել զանգվածային բախումներ, զոհվել է առնվազն 10-ը մարդ, հարյուրավոր ցուցարարներ և ոստիկաններ վնասվածքներ են ստացել, ձերբակալվել է մոտ 2 հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG