Մատչելիության հղումներ

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 9 հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստան


Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում

Այսօր ծանր վիճակում գտնվող 9 բուժառու ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և շտապ օգնության մեքենայով Արցախից տեղափոխվել է Հայաստան, ևս 21-ը դեռևս սպասում են իրենց տեղափոխման հնարավորությանը, հատնում է Արցախի առողջապահության նախարարությունը:

«Հաշվի առնելով, որ ապրիլի 29-ից ադրբեջանական կողմի հարուցած խոչընդոտների պատճառով դադարեցված են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախի բուժառուների տեղափոխությունները Հայաստան, ինչի հետևանքով առ այսօր արդեն 30 բուժառու զրկվել էր տեղափոխման հնարավորությունից, արցախյան կողմը ստիպված է եղել դիմել ռուս խաղաղապահների աջակցությանը և հրատապ կարիք ունեցող հիվանդներին տեղափոխել հայաստանյան բուժհիմնարկներ՝ նրանց կյանքը փրկելու համար: Իսկ մնացած 21 բուժառուները գտնվում են Արցախի բժիշկների հսկողության ներքո, որոնց կողմից ձեռնարկվում են հնարավոր բոլոր միջոցները՝ նրանց առողջական վիճակի հետագա վատթարացումը կանխելու համար», - ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ Արցախի օմբուդսմենն էր հայտնել՝ Արդբեջանն արգելում Կարմիր խաչի երթևեկը Լաչինի միջանցքով։ Առողջապահական գերատեսչությունը հայտարարել է, թե Շուշիի մոտ ճամփան փակած ադրբեջանցի ուժայիները պահանջում են, որ Կարմիր խաչի վարորդների ու հիվանդների անձնագրերն ու մեքենաները ստուգեն։

Կարմիչ խաչի միջազգային կոմիտեի արցախյան առաքելության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանն էլ «Ազատությանը» հայտնել էր՝ իրենց որոշումն է Լաչինի միջանցքով հիվանդների չտեղափոխել, քանի դեռ պարզաբանված չեն բոլոր հարցերը։

«Հիմա մենք գտնվում ենք բանակցությունների փուլում բոլոր որոշում կայացնողների հետ, քանի որ պետք է պայմանավորվածություններ ձեռք բերվեն, որոնք ընդունելի կլինեն բոլորի համար», - ասում է Կարմիչ խաչի միջազգային կոմիտեի արցախյան առաքելության ներկայացուցիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG