Մատչելիության հղումներ

Զելենսկի. «Ուկրաինային մի քիչ էլ ժամանակ է պետք հակագրոհը սկսելու համար»


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Կիև, 10-ը մայիսի, 2023թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Կիև, 10-ը մայիսի, 2023թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին BBC բրիտանական հեռուստառադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ բանակին մի քիչ էլ ժամանակ է պետք վաղուց ազդարարված խոշոր հակագրոհը սկսելու համար:

«Մենք կարող ենք սկսել հարձակումը և հաջողության հասնել, բայց շատ մարդ կկորցնենք, ես դա անընդունելի եմ համարում: Դրա համար ավելի լավ է սպասենք, մեզ մի քիչ էլ ժամանակ է պետք», - ասել է Զելենսկին:

Նրա խոսքով՝ ուկրաինական բանակը տակավին որոշ անհրաժեշտ պարագաների, այդ թվում՝ խմբաքանակներով հասնող արևմտյան զինտեխնիկայի կարիք ունի:

Հարցազրույցում նա ասել է նաև, թե «պատերազմի արագ ավարտի կողմնակիցները չեն կարող Ուկրաինային համոզել դրան հասնել տարածքներ հանձնելով»:

Նրա խոսքով՝ «Կիևը չի վախենում Վաշինգտոնի աջակցությունից զրկվել 2024 թվականի ընտրությունների որևէ արդյունքի պարագայում, քանի որ Ուկրաինայի դաշնակիցներ են թե՛ դեմոկրատականները և թե՛ հանրապետականները»:

Անցած ամիսների ընթացքում Ուկրաինայի այդքան սպասվող խոշոր հակագրոհի թեման բազմիցս է քննարկվել: Մամուլում նշվել են տարբեր ժամկետներ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ դաշնակից, «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր, գործարար Եվգենի Պրիգոժինն անցած օրերին պնդել է, թե ուկրաինացիները գործնականում արդեն սկսել են հակահարձակումը, բայց պաշտոնական Կիևը դա չի հաստատել:

XS
SM
MD
LG