Մատչելիության հղումներ

Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է, հայկական կողմը 4 վիրավոր ունի


ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյան, արխիվ
ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյան, արխիվ

Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:

Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է:

Արամ Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է նաև, որ ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում:

Այսօր առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 6-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային և ականանետային կրակ են բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ, հայկական Զինված ուժերը պատասխան գործողություններ են ձեռնարկել: Հայկական կողմը հաղորդել է չորս վիրավորների, ադրբեջանականը՝ մեկի մասին։

Պաշտոնական Բաքուն հայկական կողմին է մեղադրում հրադադարի խախտման մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG