Մատչելիության հղումներ

Բաքուն պնդում է, թե հայկական կողմը շարունակում է գնդակոծել իրենց դիրքերը


Ադրբեջանի ՊՆ շենքը Բաքվում, արխիվ
Ադրբեջանի ՊՆ շենքը Բաքվում, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն է տարածել, որում պնդում է, թե «շարունակվող սադրանքներն ընդլայնելու նպատակով հայկական զինված ուժերի ստորաբաժանումները խոշոր տրամաչափի զինատեսակներից և ականանետերից շարունակում են գնդակոծել մեր դիրքերը»։

«Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկում են վճռական պատասխան գործողություններ», - ասված է հաղորդագրությունում:

Այսօր առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 6-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային և ականանետային կրակ են բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ, ժամը 8-ի դրությամբ հայկական կողմը հաղորդել է երեք վիրավորների, ադրբեջանականը՝ մեկի մասին։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայկական կողմին է մեղադրում հրադադարը խախտելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG