Մոսկվայում կայացած Ռուսաստանի և Ղրղըզստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սադիր Ժապարովի հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել խորացնել երկկողմ համագործակցությունը ռազմական և ռազմա-տեխնիկական ոլորտում։
«Անհրաժեշտ է համարվում ուժեղացնել Ղրղըզստանի զինված ուժերը, ինչպես նաև զարգացնել Ղրղըզստանի տարածքում գտնվող ռուսական ռազմական օբյեկտները»,- նշված է երկու նախագահների համատեղ հայտարարությունում։
Պուտինն ընդունել է 2023 թվականի ընթացքում Ղրղըզստան այցելելու Ժապարովի հրավերը։