Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը խորհրդարանի, քաղաքական ուժերի, դատական և գործադիր իշխանությունների ղեկավարների հետ այսօր կայացած հանդիպմանը նախագահական արտահերթ ընտրություններ է հայտարարել։
Միրզիյոևի պաշտոնավարման ընթացիկ ժամկետի ավարտին դեռ 3,5 տարի կա։ Նա պարզաբանել է, որ իշխանությունները պետք է համապատասխանեցվեն հանրաքվեով փոփոխված Սահմանադրության պահանջներին։
Սահմանադրական բարեփոխումների հետևանքով գործող նախագահի պաշտոնավարման նախորդ ժամկետները զրոյացվում են, և նա կարող է ևս երկու անգամ առաջադրվել երկրի ղեկավարի պաշտոնում։ Ավելացվել է և պաշտոնավարման ժամկետը՝ այսուհետ Ուզբեկստանի ղեկավարի պաշտոնավարման մեկ ժամկետը ոչ թե 5, այլ 7 տարի է։