Մատչելիության հղումներ

Գրոսսին Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքում իրավիճակը «պոտենցիալ վտանգավոր» է անվանել


Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ իրավիճակը Զապորոժիեի ատոմակայանի տարածքում գնալով ավելի անկանխատեսելի և «պոտենցիալ վտանգավոր» է դառնում։ Նրա խոսքերը մեջբերում է կառույցի մամուլի ծառայությունը։

«Ես չափազանց անհանգստացած եմ միջուկային անվտանգության իրական սպառնալիքներով, որոնց բախվում է կայանը», - ասել է Գրոսսին:

Նա պնդում է, որ անհրաժեշտ է «գործել հիմա», որպեսզի կանխվի վտանգավոր միջուկային վթարի վտանգը։

Հայտարարության մեջ նշվում է, որ ԱԷՄԳ-ի փորձագետները շարունակում են պարբերաբար լսել Զապորոժիեի շրջանում հրետակոծությունների մասին։

XS
SM
MD
LG