Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիները կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող բնակչի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ


Մայիսի 5-ին ժամը 10:55-ին ադրբեջանցիները կրակել են Վարդաձոր գյուղի վարչական տարածքում, տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող Ա. Վահանյանի ուղղությամբ, հատնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը:

«Դեպքի վայր մեկնած Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, Ա.Վահանյանը (ծնված1971թ.) Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղի վարչական տարածքում` իրեն պատկանող նռան այգում «КТЗ-90» մակնիշի թրթուռավոր տրակտորով, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով, կրակել են տրակտորի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները», - ասված է հաղորդագրությունում:

Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG