Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր ասել է, որ Կրեմլի վրա դրոններով կատարված հարձակմանը Կիևի և Վաշինգտոնի մասնակցության ժխտումները ոչինչ չեն նշանակում։
«Միանգամայն պարզ է, որ առանց իրենց տերերի իմացության, Կիևի ահաբեկիչները չէին կարող դա իրականացնել։ Մենք կպատասխանենք ոչ թե խոսակցություններով, այլ կոնկրետ գործողություններով», - այսօր ասել է Լավրովը լրագրողներին։
Կրեմլի գմբեթին երկու դրոնով հարվածելու մասին Ռուսաստանը հայտնել է մայիսի 3-ին կեսօրից հետո, չնայած միջադեպը տեղի էր ունեցել նախորդ գիշերը։
Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտունը հակված է այն վարկածին, որ դա Ռուսաստանի կողմից բեմադրված գործողություն էր։