Մատչելիության հղումներ

Մայիսի 2-ին ընդհատված Հայաստանի գազի մատակարարումն այսօր վերականգնվել է


«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, մայիսի 2-ին ընդհատված Հայաստանի գազի մատակարարումն այսօր վերականգնվել է: Այդ մասին հայտնել է «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը։

«Ստավրոպոլի մարզի տարածքում «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի պլանային նորոգման աշխատանքներն ավարտվել են, ժամը 16։30-ից մատակարարումը վերսկսվել է», - ասվում ընկերության հաղորդագրությունում։

«Գազպրոմ» ռուսական կոնցերնը Հայաստան բնական գազ մատակարարող միակ ընկերությունն է: Օպերատորի դերում հանդես է գալիս «Գազպրոմ-Արմենիան», որն ամբողջությամբ պատկանում է «Գազպրոմին» և դրա դուստր-ձեռնարկությունն է համարվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG