Մայիսի 9-ին Երևանում տեղի կունենա «Անմահ գնդի» երթը, այսօր ասել է «Անմահ գունդն արտասահմանում» հասարակական պատմամշակութային կազմակերպության հիմնադիր և գործադիր տնօրեն Էդմոն Օգաննեսյանը։
Նրա խոսքով, երթի մասնակիցները կհավաքվեն Արաբկիրում՝ Սուրբ Խաչ եկեղեցու մոտ, որտեղից կշարժվեն դեպի Հաղթանակի այգու Անմար կրակի ուշարձանը։
Օգաննեսյանի փոխանցմամբ, երթին կմասնակցեն Հայրենական Մեծ պատերազմի 8 մասնակիցներ, նրանց մեքենաներով կհասցնեն մինչև ուշարձան:
Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Խորհրդային Հայաստանից զորակոչվել է ավելի քան 600 հազար մարդ։ 70 հազարից ավելին մեդալներ և շքանշաններ են ստացել, 103-ն արժանացել են Խորհրդային Միության Հերոսի կոչման։ Հայազգի ավելի քան վեց տասնյակ գեներալներ, երեք մարշալ և մեկ ծովակալ հրամանատարական բարձր պաշտոններ են զբաղեցրել և ղեկավարել են խոշոր զորամիավորումներ։