Քիմ Քարդաշյանը իր խորթ քույրերի՝ Քենդալ ու Քայլի Ջենների հետ մայիսի 1-ին մասնակցել է Նյու Յորքում Met Gala-ի նորաձևության հանդեսին։
Met Gala-ն միայն հրավիրվածների համար է։ Հայտնի դեմքերով ու էքստարավագանտ զգեստներով այդ շոուն իր նպաստն է բերում Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանին և ազդարարում «Կոստյումների ինստիտուտի» ամենամյա ցուցահանդեսների բացումը։
1995 թվականից միջոցառումը կազմակերպել ու նախագահում է Vogue-ի խմբագիր Աննա Վինտուրը։