Մատչելիության հղումներ

Ալեն Սիմոնյանը վաղը կմեկնի Անկարա


Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վաղը մեկնում է Անկարա՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովին, Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին։

Տեղեկությունը «Ազատությանը» փոխանցեց խորհրդարանի նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ նշելով, որ նախատեսված է Ալեն Սիմոնյանի ելույթը։

Անկարայում այդ միջոցառումները տևելու են մայիսի 3-4-ը։

Հայաստանի խորհրդարանի խոսնակն այցի ընթացքում երկկողմ հանդիպում կունենա Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսաֆա Շենթոփի հետ։

Անցյալ տարի մարտին Անթալիայում տեղի ունեցավ դիվանագիտական եռօրյա ֆորում, որին մասնակցեց նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Վերջին տասնամյակում նա առաջին հայ բարձրաստիճան պաշտոնյան էր, որը Թուրքիա էր մեկնել։ 2009-ին «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակներում Թուրքիա էր այցելել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

XS
SM
MD
LG