Հովհաննես Քոչարյանն ազատվել է Զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2022-ի դեկտեմբերից։
Որոշման համար, ինչպես դատախազությունն է նշում, հիմք է հանդիսացել Քոչարյանի ներկայացրած դիմումը։
Ըստ գլխավոր դատախազի ապրիլի 28-ին ստորագրած հրամանի՝ Քոչարյանն ազատված է համարվում մայիսի 2-ից։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
2018-ի հեղափոխությունից հետո Հովաննես Քոչարյանը նշանակվել էր Հայաստանի փոխոստիկանապետ, սակայն պաշտոնավարումից գրեթե մեկուկես տարի անց՝ 2019-ի հոկտեմբերին ազատվեց աշխատանքից։
Այն ժամանակ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն «Ազատությանն» ասաց, որ Քոչարյանն աշխատանքից ազատվել է քաղաքական հայտարարություն անելու համար։ Քոչարյանը դեմ էր արտահայտվել Ոստիկանության և ԱԱԾ ղեկավարների պաշտոնը քաղաքական դարձնելու օրինագծին, որն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել էր և գտնվում էր լրամշակումների փուլում։