Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատարին


Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար, գեներալ- գնդապետ Ալեքսանդր Լենցովին:

Արցախի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ զորակազմի գործունեությանը, Արցախի ապաշրջափակմանը, Լաչինի միջանցքի ռեժիմի պահպանմանը, կենսական ենթակառուցվածքների բնականոն գործունեության երաշխավորմանը վերաբերող և այլ հարցեր:

Արայիկ Հարությունյանը փոխանցել է Արցախի իշխանությունների ակնկալիքը ՌԴ խաղաղապահ զորակազմից, որ սեղմ ժամկետում կապահովվի Արցախ-Հայաստան երկկողմանի հաղորդակցության բոլոր խոչընդոտների վերացումն ու անվտանգությունը՝ Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին համապատասխան:

Արցախի նախագահն ընդգծել է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում ՌԴ խաղաղապահ զորակազմի դերը Արցախի ժողովրդի անվտանգության և տարածաշրջանում կայունության ապահովման հարցում: Երկուստեք կարևորվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների անշեղ կատարման անհրաժեշտությունը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեկ երեկոյան է հաղորդել, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Վոլկովին այդ պաշտոնում ապրիլի 25-ից փոխարինում է ՌԴ-ի Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ, պաշտպանության նախարարի խորհրդական 66-ամյա գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG