Մատչելիության հղումներ

Կիևը պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի մեծահարուստ Պոտանինի հարազատների դեմ


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է երկրի Պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի որոշումը, որով անհատական պատժամիջոցներ են սահմանվում Ուկրաինա ներխուժմանն աջակցած մի շարք ռուսաստանցիների և երրորդ երկրների քաղաքացիների դեմ։

«Ինտերֆաքս Ուկրաինա» գործակալության փոխանցմամբ՝ ցուցակում ընդգրկված են ռուսաստանցի մեծահարուստ Վլադիմիր Պոտանինի ընտանիքի անդամները։

Պոտանինի ընտանիքին պատկանող «Ինտերռոս» կոնցերնի և մի շարք բանկերի գործունեությունը երկրի տարածքում արգելվել է։ Պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են նաև Իրանի մեկ և Մալիի ութ քաղաքացիներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG