Մեծահարուստ Իլոն Մասքին պատկանող ընկերությունը՝ SpaceX-ը, փորձարկել է աշխարհում ամենածանր հրթիռ Starship-ի նախատիպը:
Այդ տեսակի հրթիռներն ապագայում պետք է օգտագործվեն մարդկանց և բեռներ նախ Լուսին, ապա Մարս հասցնելու համար:
Starship-ը ուժեղացուցիչ հրթիռի օգնությամբ երկինք է սլացել: Փորձնական թռիչքը պետք է տևեր առավելագույնը 90 րոպե, սակայն արձակումից մոտ 4 րոպե անց, երբ հրթիռը հասել է 32 կիլոմետր բարձրության, հիմնական հրթիռից երկրորդ աստիճանի հրթիռի անջատումը խափանվել է, դրա հետևանքով Starship-ը կորցրել է կառավարելիությունը, պայթել և ընկել է:
SpaceX-ի գլխավոր ինժեներ Ջոն Ինսպրուքերն ասել է, որ փորձնական թռիչքն ապահովել է բազմաթիվ կարևոր տվյալներ, որոնց վերլուծությունը շատ օգտակար կլինի լրացուցիչ փորձարկումներ անցկացնելու և առաջ շարժվելու համար:
SpaceX-ի ընկերության փորձագետները «հրթիռի արձակման հաջող փորձ» են անվանել առաջին թռիչքը:
Իլոն Մասքը հայտնել է, որ Starship-ի հաջորդ փորձնական թռիչքը տեղի կունենա մի քանի ամիս անց: