Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Հայաստանում Եվրամիության ներկայացուցչի պաշտոնում առաջարկել է Վասիլիս Մարագոսի թեկնածությունը:
Մարագոսը հիմա ղեկավարում է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդարձակման հարցերով գլխավոր վարչության Բոսնիա և Հերցեգովինայի ու Կոսովոյի խումբը:
Ավելի վաղ նա նույն վարչությունում ղեկավարել է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության խումբը:
Այսօրվա դրությամբ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը դիվանագետ Անդրեա Վիկտորինն է: