Մատչելիության հղումներ

Գնդապետը կալանավորվել է 44-օրյա պատերազմի ժամանակ սիմուլյացիայի մեղադրանքով


Պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետը կալանավորվել է 44-օրյա պատերազմի ժամանակ սիմուլյացիայի մեղադրանքով, հաղորդում է Քննչական կոմիտեն:

Հաղորդագրության համաձայն՝ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստեր են ձեռք բերվել այն մասին, որ գնդապետը , որի ինքնությունը չի հրապարակվում, ռազմական դրության պայմաններում՝ 2020 թվականի հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 3-ը ժամանակահատվածում, հիվանդության սիմուլյացիա է դրսևորել։ Ստացիոնար բուժում չպահանջող առողջական խնդրի պայմաններում նա 23 օր ստացիոնար բուժում է ստացել բժշկական հաստատությունում, ինչը հանգեցրել է զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա բարձրաստիճան սպայի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին, ում կողմից միջնորդությունը բավարարվել է։ Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 5-րդ մասով (համապատասխանում է գործող ՔՕ 527-րդ հոդվածի 3-րդ մասին): Միջնորդություն է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ երկամսյա ժամկետով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը դատարանի կողմից բավարարվել է, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG