Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժություններ կանցկացվեն։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «Հեյդար Ալիև-2023» համատեղ մարտավարական զորավարժությունների հիմնական նպատակն է ապահովել մարտական գործողություններում զորքերի գործողությունների համակարգումը, հրամանատարության և հսկողության կատարելագործումը, փորձի փոխանակումը և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացումը։
Համաձայն նույն աղբյուրի՝ ադրբեջանցի զինվորականներն արդեն մեկնել են Թուրքիա։