Մատչելիության հղումներ

ԱԳ փոխնախարարն ու Ավստրիայի դեսպանն ընդգծել են Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը


Ապրիլի 17-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Ավստրիայի դեսպան Թոմաս Մյուլմանին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ, հայտնում են ԱԳՆ-ից։

Նրանք անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն չորս ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, ապրիլի 11-ին Տեղ համայնքի մոտակայքում ադրբեջանական կողմի սադրանքին, ասված է հաղորդագրության մեջ։

Սյունիքի մարզի Տեղ համայնքում ապրիլի 11-ի փոխհրաձգությունը չորս հայ զինվորի կյանք էր խլել։

Դիվանագետները նաև ընդգծել են Լաչինի միջանցքի արգելափակման վերացման անհրաժեշտությունը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին։

Դեկտեմբերի 12-ից էկոակտիվիստ ներկայացող ադրբեջանցիները փակ են պահում Լաչինի միջանցքը՝ առաջ քաշելով բնապահպանական պահանջները, թե Արցախի հանքավայրերը ապօրինի են շահագործվում։ Թեև Արցախի կառավարությունը դեռ դեկտեմբերի վերջին որոշեց փակել ամենաշատ հարկային եկումուտներն ապահովող Կաշենի հանքավայրը, ՄԱԿ-ի Արդարադատության դատարանն էլ պարտավորեցրեց բացել միջանցքը, բայց ադրբեջանցիները այդպես էլ չհեռացան Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG