Մատչելիության հղումներ

Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը


Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը, հայտնում է Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը։

ԱՄՆ-ի պաշտոնյային այսօր ընդունել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

ԱԽ գրասենյակը տեղեկացնում է՝ նրանք քննարկել են հայ-ամերիկյան համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը և մի շարք ոլորտներում համագործակցության հնարավոր հեռանկարները:

Արմեն Գրիգորյանը և Էրիկա Օլսոնը կարևորվել են հայ-ամերիկյան փոխգործակցության հետագա ամրապնդումը, նաև տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման համատեքստում:

ԱՄՆ դեսպանատան փոխանցմամբ՝ ապրիլի 17-18-ի այցի ընթացքում պետքարտուղարի փոխտեղակալը կհանդիպի Հայաստանի պաշտոնատար անձանց, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ քննարկելու հայ-ամերիկյան երկկողմ փոխգործակցությունը և ԱՄՆ աջակցությունը հայ-ադրբեջանական դիվանագիտական բանակցություններին` միտված համընդգրկուն խաղաղության համաձայնագրին։

Ամերիկացի պաշտոնյան մոտ մեկ շաբաթ առաջ ընդունել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, քննարկել ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը, Հայաստանում և տարածաշրջանում անվտանգությանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների ընթացքին առնչվող հարցեր։

Իսկ նախորդ շաբաթ Հայաստանում էր Միացյալ Նահանգների կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լու Բոնոն։ Այս պաշտոնին փետրվարին նշանակվելուց հետո սա ամերիկացի դիվանագետի երկրորդ այցն էր տարածաշրջան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG