Մատչելիության հղումներ

Ուկրաինան արգելում է իր մարզիկներին մրցել ռուսաստանցիների և բելառուսցիների հետ


Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր, հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Ժան Բելենյուկ, արխիվ
Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր, հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Ժան Բելենյուկ, արխիվ

Ուկրաինայի կառավարությունը երկրի մարզիկներին արգելել է մրցել Ռուսաստանի և Բելառուսի մարզիկների հետ:

Այդ մասին հայտարարությունն իր Տելեգրամ ալիքում հրապարակել է Ուկրաինայի խորհրդարանի՝ Գերագույն ռադայի պատգամավոր, հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աֆրո-ուկրաինական ծագումով մարզիկ Ժան Բելենյուկը:

Ուկրաինական սպորտի պաշտոնյաները պարտավորեցվում են մրցումներից հետ կանչել երկրի մարզական պատվիրակություններին: Ենթադրվում է, որ խոսքը ոչ թե ուկրաինական դրոշի ներքո հանդես եկող անհատ մարզիկների, այլ հավաքականների մասին է:

Ռուսաստանի և Բելառուսի հավաքականների մասնակցությունն օլիմպիադաներին այսօրվա դրությամբ արգելված է:

Շաբաթներ առաջ Ուկրաինայի կառավարության անդամ Օլեգ Նեմչինովը հայտարարել է, թե ընդունվելիք որոշումը տարածվելու է ուկրաինացի բոլոր մարզիկների վրա:

«Պրոտոկոլային որոշում է, մասնակցելու ենք միայն այն մրցումներին, որտեղ ռուսաստանցիներ չկան», - ասել է Նեմչինովը:

Միջազգային օլիմպիական կոմիտեն քննադատել է այդ նախաձեռնությունը՝ հայտարարելով, որ այն միայն վնաս կհասցնի ուկրաինական սպորտին:

ՄՕԿ-ը որպես կանոն արգելում է պետություններին միջամտել մարզական ֆեդերացիաների աշխատանքին և համարում է, որ կառավարությունները չպետք է որոշումներ կայացնեն միջազգային մրցաշարերին մարզիկների մասնակցության վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG