Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու ԵԱՀԿ նախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցեր


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր։

Մասնավորապես, ըստ կառավարության, նրանք անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի իրականացմանը վերաբերող հարցերի:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի սադրիչ և ապակառուցողական գործողություններին համարժեք ու հետևողական արձագանքը, ասված է հաղորդագրության մեջ։

Բույար Օսմանին իր հերթին ևս ընդգծել է Հայաստանի հետ փոխգործակցության կարևորությունը և հավելել, որ կազմակերպության նպատակն է նպաստել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը:

Բաքվից Երևան ժամանած Բույար Օսմանին այսօր ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո ասուլիսին ընդգծել է, որ այսօրվա անորոշության դարաշրջանում ինքը՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահ, պատրաստ է ներդնել իր բոլոր ջանքերը տարածաշրջանում խաղաղության ուղիներ գտնելու համար։

XS
SM
MD
LG