Մատչելիության հղումներ

Չավուշօղլուն և Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել


Այսօր հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Մևլյութ Չավուշօղլուն և Ջեյհուն Բայրամովը։

Չավուշօղլուն ցավակցություն է հայտնել «հայկական կողմի սադրանքի» հետևանքով ադրբեջանցի զինծառայողների զոհվելու կապակցությամբ և ընդգծել, որ Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին է, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ը:

Հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են նաև Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային ընթացիկ իրավիճակը։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը զրույցի մասին հաղորդագրություն առայժմ չի հրապարակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG