Մատչելիության հղումներ

Վրաստանի քաղաքացին փորձել է Ռուսաստան անցկացնել 281լ գինի, մաքսակետում արգելել են


Վերին Լարսի անցակետը Ռուսաստան - Վրաստան սահմանին, արխիվ
Վերին Լարսի անցակետը Ռուսաստան - Վրաստան սահմանին, արխիվ

Վրաստանի քաղաքացին փորձել է Վերին Լարսի անցակետով Ռուսաստան անցկացնել 281 լիտր գինի։ Հյուսիսօսական մաքսակետը հայտնել է, որ նրա ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 151 շիշ գինի։ Վրաստանի քաղաքացին ասել է, որ գինին տանում է անձնական օգտագործման համար։

Հյուսիսօսական մաքսային ծառայությունը պարզաբանել է, որ Եվրասիական տնտեսական գոտի 5 լիտրից ավելի ոգելից խմիչք տանելն արգելված է։ 3 լիտրը գերազանցելու դեպքում արդեն պետք է դեկլարացիա լրացվի, իսկ թույլատրված չափը գերազանցող յուրաքանչյուր լիտրի համար պետք է 10 եվրո վճարվի։

Մաքսային ծառայությունը Վրաստանի քաղաքացու հանդեպ վարչական իրավախախտման գործ է հարուցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG