Ժամը 19:35-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:
Այսօր ավելի վաղ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդել է, որ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական Զինված ուժերի զինծառայողների ուղղությամբ: Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:
Իր հերթին, պաշտոնական Բաքուն իրավիճակի լարման մեջ կրկին մեղադրում է հայկական կողմին: Ադրբեջանական կողմը հայտարարում է՝ թե հայկական ստորաբաժանումներն են կրակ բացել Լաչինի շրջանի իրենց դիրքերի վրա։ Ադրբեջանական կողմում էլ զոհեր և վիրավորներ կան: