«Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ԵՄ ջանքերը որևէ մեկի դեմ ուղղված չեն», - այսօր Բրյուսելում կայացած համաժողովի ընթացքում հայտարարել է տարածաշրջանում ԵՄ հատուկ բանագնաց Տոյվո Կլաարը։
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ` այդ քննարկման ընթացքում Կլաարը նշել է, որ Հարավային Կովկասում ԵՄ ներգրավման մակարդակն աճել է հատկապես 44-օրյա պատերազմից հետո։
«Տարածաշրջանի դրական զարգացումը բխում է ԵՄ շահերից։ Մեր մասնակցությունն այդ գործընթացին որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ։ Հարավային Կովկասը հարևան տարածաշրջան է և մեր ցանկությունն է, որ այստեղ խաղաղություն և կայունություն լինի», - նշել է եվրոպացի պաշտոնյան։