Այսօր Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը տեղի է ունենում Սանկտ Պետերբուրգի սրճարանում ապրիլի 2-ին ահաբեկչական պայթյունից զոհված բլոգեր Վլադլեն Տատարսկու (Մաքսիմ Ֆոմինի) հուղարկավորությունը:
Ազգայնական հայացքներ դավանող և Ուկրաինայի դեմ Կրեմլի նախաձեռնած պատերազմի երդյալ աջակից բլոգերին հրաժեշտ տալու համար գերեզմանատուն է այցելել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր, նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր դաշնակից, մեծահարուստ գործարար Եվգենի Պրիգոժինը:
Նա ապրիլի 2-ի ահաբեկչությունից հետո Տատարսկուն հետմահու հռչակել է «Վագների» խմբավորման անդամ, իսկ նախագահ Պուտինը Տատարսկուն հետմահու Արիության մեդալ է շնորհել:
Ահաբեկչության գործով ձերբակալվել է 26-ամյա Դարյա Տրեպովան: Ռուսաստանի իրավապահները պնդում են, որ ահաբեկչությունը ծրագրել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները: